«Ճաքերի տակ թաքնված իրականություն»․ ո՞րն է Քարահունջի բնակիչների հիմնական մտահոգությունը
Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրը գտնվում է Վարարակ և Քարահունջ գետերի միախառնման տեղում, Գորիս քաղաքից հարավ։ Սահմանամերձ այս գյուղում գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը:
Քարահունջը գտնվում է սողանքային գոտում, և բնակիչներին մտահոգող հիմնական խնդիրը դրանից բխող անվտանգությունն է։ Վերջին տասնամյակում սողանքների ակտիվացումը լուրջ մտահոգություն է առաջացրել բնակիչների շրջանում։ Գյուղի տարածքում նկատվում են հողի շարժեր, տների պատերին առաջանում են ճաքեր։ Վերջին սողանքը արձանագրվել է օգոստոսին։
Բնակիչների համար այս վիճակից դուրս գալու լավագույն տարբերակը 16 միլիոն դրամի չափով պետական աջակցությունն է, սակայն խնդիրն այն է, որ ոչ բոլորը կարող են օգտվել այդ ծրագրից։ Վերջին երկու տարում սահմանամերձ այս գյուղում կառուցվել է 51 առանձնատուն։
Մանրամասները՝ տեսանյութում։
