«Կոնկրետ կնոջը հետևողական հալածելն անընդունելի է։ Գլխավոր դատախազը լավ ուումնասիրել է խորհրդային դատախազական համակարգը»․ իրավապաշտապանները Լիդյա Մանթաշյանի կալանքի մասին
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով անցնող Լիդյա Մանթաշյանի կալանքի վերաբերյալ իրավապաշտպանները մտահգություններ են հայտնում։ Երեկ դատարանի որոշմամբ Լիդյա Մանթաշյանի կալանքը ևս 3 ամսով երկարացվեց։ Նա հունիսի 26-ին կալանավորվել էր 2 ամսով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել էր։

Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը սոցիալական ցանցում գրել է․«Շատերն են հարց տալիս, թե ինչու Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը չփոխեցին։ Դա խորհրդային դատախազական մեթոդներից է (և ոչ միայն)․ եթե դուք շատ եք ուզում, որ փոխվի, ապա չի փոխվելու, որ ցավեցնեն, մռմռացնեն, որ մենք տառապենք, երևում է, որ գլխավոր դատախազը լավ ուումնասիրել է խորհհրդային դատախազական համակարգը։
Դիսիսդենտները պատմում էին, որ աքսոր ուղարկելիս հարցնում էին տաք երկիր եք ուզում, թե ցուրտ, և եթե ասում էին ցուրտ ուղարկում էին անապատային, շոգ երկրներ կամ հակառակը։ Թշնամական վերաբերմունք այլախոհների դեմ։ Մի բան էլ կա, տիկին դատախազը կարծում է, թե իր մեղադրանքը սրանից ամրանում է կամ ինքն է ամրանում որպես դատախազ։ Կամ գուցե Լիդիայի լուսավոր ու մաքուր դեմքն է ազդում դատախազի ու իր մեղադրանքի վրա։ Սա ամենահավանականն է, այս լուսավոր ու մանկական հայացքի տակ ինչ մեղադրանք կդիմանա։ Դուք պարտված եք տիկին դատախազ։ Լիդիային մեր սերն ու աղոթքները փոխանցենք»։

Զառա Հովհաննիսյան
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նույնպես արձագանքել է կալանքի մասին որոշմանը, նա գրել է․«Ես, իհարկե, չեմ հասկանում ու չեմ հասկանա Լիդյա Մանթաշյանին ևս 3 ամսով կալանքի տակ պահելու դատարանի որոշումը, փաստացի կինը մինչև 2026 թ. փետրվարի 25–ը պետք է մնա բանտում և ինչու՞։
Բազմիցս գրել, բարձրաձայնել եմ կալանքի կիրառման հետ կապված համակարգային խնդրի մասին, որն առկա է Հայաստանում, և քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց թիվը գերազանցում է դատապարտյալներին։ Դա համակարգային հարց է, բայց կոնկրետ կնոջը թիրախավորված ու հետևողական հալածելն ուղղակի անընդունելի է։
Նշեմ նաև, որ նույն գործով անցնող միակ կինն է, և կան այլ տղամարդիկ, որոնց խափանման միձոցը փոխվեց տնային կալանքով։
Ցավոք, քննիչի արգելանքի պարագայում նույնիսկ տեսակցություններն են սահմանափակվում, և կնոջ հետ հանդիպել հնարավոր չէ»։
