Սուսեր․ ոռոգման ջրի բացակայություն, կողպված տասնյակ տներ
Նոյեմբեր 24,2025 12:00
Թալին խոշորացված համայնքի Սուսեր գյուղում հողագործությունը և անասնապահությունը լճացած վիճակում են։ Ոռոգման ջրի բացակայությունն ու զարգացման ծրագրերի պակասը թույլ չեն տալիս սուսերցիներին անցնել ավելի բերքատու և շահութաբեր մշակաբույսերի աճեցմանը։
Բնակիչները հողագործական և անասնապահական տնտեսությունները մեծացնել չեն կարող, սահմանափակվում են միայն սեփական կարիքները հոգալով, մեծ քանակությամբ բերք ստանալը դարձել է անհնար։
Համայնքային բյուջեի միջոցներով էլ զարգացում ապահովել չի լինի։ Մանկապարտեզ է հաճախում 13 երեխա, դպրոց՝ 38 աշակերտ։ Երիտասարդները հրաժարվում են անասնապահությունից, գերադասում են գումար վաստակել հանրապետության մեծ քաղաքներում։
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
