Կյանքի 100-րդ տարում մահացել է ԽՍՀՄ լեգենդար ֆուտբոլիստ, Օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանը
Նոյեմբեր 24,2025 08:45
Ֆուտբոլի օլիմպիական չեմպիոն, Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը մահացել է կյանքի 100-րդ տարում: Այդ մասին Матч ТВ-ին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։
«Նիկիտա Պավլովիչի ինքնազգացողությունը նոյեմբերի 20-ին վատացել էր, նրան հոսպիտալացրել էին։ Այսօր նա հեռացավ կյանքից»,- հայտնել է Միրզոյանը։
Սիմոնյանը ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ էր (1954 թ.), Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968 թ.)։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970 թ.), Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն էր (160 գնդակ):
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
