Հողմիկի դպրոցը կփակվի՞․ արդեն իսկ կան ընտանիքներ, որոնք լքել են գյուղը | Region

Հողմիկի դպրոցը կփակվի՞․ արդեն իսկ կան ընտանիքներ, որոնք լքել են գյուղը

Նոյեմբեր 27,2025 17:45

Հողմիկ բնակավայրն ընդգրկված է Շիրակի մարզի Ամասիա համայնքի կազմում։  Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ, կան արտագնա աշխատանքի մեկնողներ։ Ունեն տրանսպորտի, բնական գազի, ոռոգման ջրի խնդիր։

Հողմիկում ոռոգման ջրի ցանց կառուցվել է, սակայն ջուրը գյուղացիներին չի հասնում։ Այդ պատճառով գյուղատնտեսական հողերի զգալի մասը չի մշակվում։ Գյուղում, որտեղ հողագործությունը և անասնապահությունը հիմնական զբաղմունքն են, առանց ոռոգման ջրի անհնար է տնտեսությունների զարգացումը։

Նախատեսված է Հողմիկի դպրոցը միացնել այլ կրթօջախի։ Բնակիչների խոսքով՝ այդ որոշումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել, երիտասարդները և նրանց ընտանիքները կլքեն գյուղը, կմնան միայն տարեց մարդիկ։ Արդեն իսկ կան ընտանիքներ, որոնք լքել են գյուղը։

Մանրամասները` տեսանյութում։

Նորություններ