Վերջին հույները Յաղդանում․ Լոռվա գողտրիկ գյուղի հետաքրքիր պատմությունն ու մարդիկ
Լոռու մարզի Յաղդան բնակավայրն ընդգրկված է Լոռի Բերդ համայնքի կազմում։ Հիմնվել է 19-րդ դարասկզբին՝ Ախթալայից այդ շրջան տեղափոխված հույների կողմից։ Նրանք հանքագործներ են եղել, հմուտ մասնագետներ։ Ժամանակին գյուղը մինչև 1000 բնակիչ է ունեցել։ 1992-94թթ․-ին հույների ընտանիքների մեծամասնությունը տեղափոխվել է Հունաստան։
Յաղդան գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։
Հույների 6 ընտանիք՝ 20 մարդ, դեռևս ապրում են գյուղում, որոնցից 2-ը երիտասարդ են և ունեն ժառանգներ։ «Բարեկամ ժողովուրդ ենք, և ինչպես միշտ է եղել, այսօր էլ հաշտ-համերաշխ ապրում ենք կողք-կողքի»,- Regions TV-ի հետ զրույցում ընդգծեց բնակավայրի վարչական ղեկավար Արամ Ջանջուղազյանը։
Regions TV-ն հյուրընկալվեց նաև 80-ամյա Օֆելյա Արզիևին, որը Յաղդանում մնացած սակավաթիվ հույներից է։ Նա պատմեց իր հայազգի ամուսնու մասին, որի հետ ավելի քան կես դար ապրել է սիրո և հարգանքի մթնոլորտում, նաև ներկայացրեց իր կենցաղն ու տնտեսությունը, որը ղեկավարում է միայնակ։
Մանրամասները՝ տեսանյութում։
