«Վստահ եմ՝ եկեղեցու դեմ կա նաև արտաքին ճնշում»․ քաղաքագետ
«Իշխանության որդեգրած քաղաքականությունը եկեղեցու դեմ, պարզվում է, արդյունավետ է, կաթողիկոսի կողմից էլ ակտիվ դիմադրություն չենք տեսնում, թեև եկեղեցին ունի հարյուրհազարավոր հետևորդներ, որոնք կարող են պաշտպանել, բայց առայժմ դիմադրությունը չի երևում»:
Regions TV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:
Քաղաքագետի խոսքով՝ եկեղեցին հակադրվում է Փաշինյանի «Իրական Հայաստան» գաղափարախոսությանը, չի տեղավորվում այս իշխանության քաղաքական ուղեգծի մեջ, և Փաշինյանը սա որպես լուրջ խոչընդոտ է ընկալում։
«Բացի այդ, ես վստահեմ՝ կա նաև արտաքին ճնշում Ադրբեջանի, գուցե նաև Թուրքիայի կողմից. գուցե չեն ասում՝ գնացեք, եկեղեցին քանդեք, բայց ասում են՝ կազմաքանդեք բոլոր այն կառույցները, որոնք կարող են հետագայում ռևանշիզմի աղբյուր դառնալ»,-ավելացրեց Բաղդասարյանը:
Ըստ նրա, Փաշինյանը ներքաղաքական պայքարում ևս եկեղեցուց վտանգ է զգում։ «Եկեղեցին պետք է համառորեն թույլ չտա, որ պետությունը միջամտի և ընտրի կաթողիկոս»,-նշեց քաղաքագետը:
