Ստորագրել են «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը» | Region

Ստորագրել են «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը»

Դեկտեմբեր 02,2025 21:29

ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում ստորագրվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը:

Այս կապակցությամբ նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Մի քանի րոպե առաջ մենք ընդունեցինք նոր՝ Հայաստան–ԵՄ
ռազմավարական օրակարգը, որը լրացնում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) և մեր գործընկերության օրակարգը բարձրացնում ռազմավարական մակարդակի։

Հայաստան-ԵՄ գործընկերությունը մտնում է նոր և ավելի հավակնոտ փուլ՝ ընդհանուր տեսլականով և պատասխանատվությամբ՝ միտված մեր քաղաքացիների համար կոնկրետ արդյունքների շարունակական ապահովմանը»։

Նորություններ