Ի՞նչ վտանգ են ներկայացնում կեղծ լուրերը, ինչպե՞ս տարբերակել իրականն ու կեղծիքը․ Հարցումներ Գյումրիում
Վերջին շրջանում ՀՀ-ում ակտիվացել են Telegram-յան ալիքներն ու սոցիալական ցանցերի էջերը, որոնք տարածում են ոչ հավաստի, կեղծ տեղեկություններ, մոլորության մեջ են գցում մարդկանց, խարխլում են անկախ լրագրության ու պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը։
Regions TV-ն իրականացրել է լրագրողական հետազոտություն այն մասին, թե ինչպես է ապատեղեկատվությունն ազդում մարդկանց, նրանց կարծիքի ու դիրքորոշման վրա, և ինչպես կարելի է տարբերակել կեղծիքն ու պայքարել այդ սպառնալիքի դեմ։
Նախագծի շրջանակում մեր աշխատախումբը հերթականությամբ կայցելի Շիրակի մարզի տարբեր համայնքներ՝ Աշոցք, Արթիկ, Անի, Ախուրյան և Գյումրի՝ ի մի բերելով բնակիչների կարծիքները ֆեյք լուրերի, դրանցից բխող վտանգների և մեդիագրագիտության զարգացման անհրաժեշտության վերաբերյալ։
Ամփոփելով տվյալները՝ կպատրաստվի 5 տեսանյութ՝ տասնյակ բնակիչների հետ անցկացված հարցումների հիման վրա։ Բացի այդ, կպատրաստվի վերլուծական հոդված և 7 րոպեանոց հատուկ տեսանյութ հայերեն ու ռուսերեն լեզուներով։
Նախագծի առաջին հարցումներն անցկացվել են Շիրակի մարզկենտրոն Գյումրիում։ Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
