Հովիտի դպրոցը՝ փակման վտանգի առաջ․ բնակիչները մտահոգ են | Region

Հովիտի դպրոցը՝ փակման վտանգի առաջ․ բնակիչները մտահոգ են

Դեկտեմբեր 05,2025 21:04

Շիրակի մարզի Հովիտ գյուղն ունի 750 բնակիչ։ Նրանց հիմնական զբաղմունքը հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությունը և անասնապահությունն է։ Գյուղն ունի ոռոգման ջրի խնդիր։ Ըստ վարչական ղեկավարի, վթարվել է խողովակաշարը, սակայն այդ խնդիրը շուտով կլուծեն։

Հովիտի դպրոցը կանգնած է փակման վտանգի առաջ, և ինչպես նշում են բնակիչները, եթե կրթօջախը փակվի, ապա գյուղն աստիճանաբար կդատարկվի։

Գյուղում առկա է նաև զբաղվածության խնդիրը, երիտասարդները հիմնականում արտագնա աշխատանքի են մեկնում, գյուղատնտեսությամբ գրեթե չեն զբաղվում։

Ի՞նչն է իրականում անհանգստացնում Հովիտի բնակիչներին և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում խնդիրների լուծման ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Նորություններ