Բռնցքամարտի ԱԱ. Արթուր Բազեյանի եւ Վախթանգ Հարությունյանի վստահ հաղթանակները | Region

Բռնցքամարտի ԱԱ. Արթուր Բազեյանի եւ Վախթանգ Հարությունյանի վստահ հաղթանակները

Դեկտեմբեր 06,2025 21:06

Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (54կգ) եւ Վախթանգ Հարությունյանը (75 կգ) վստահ հաղթանակներ տարան Դուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:

Հայաստանի առաջատար բռնցքամարտիկներից Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը 54 կգ քաշայինների պայքարում առաջին մենամարտում 5:0 հաշվով պարտության մատնեց Մալիի ներկայացուցիչ Կարիմ Աբդուլ Բաթլիին։

Բոլոր երեք ռաունդնում Բազեյանը մրցակցին ոչ մի հնարավորություն չտվեց, գրոհներով եւ հարվածաշարերով առավելության հասավ եւ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ գրանցեց:

75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը մրցեց հնդիկ Անկիթ Կումարի հետ եւ առաջին ռաունդում մրցակցին նոկաուտի ենթարկեց: Վախթանգ Հարությունյանին առաջին մենամարտում առանց պայքարի հաղթանակ էր շնորհվել, քանի որ մրցակիցը կշռման արարողության ժամանակ չէր համապատասխանել քաշային կարգին:

Երեկոյան մրցահերթում Դավիթ Եգորյանը (54կգ) ուժերը կչափի Մավրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Անդրե Գյուլամ Ֆրանցիսի հետ։

Նորություններ