Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի. Գառնիկ Դանիելյան | Region

Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի. Գառնիկ Դանիելյան

Դեկտեմբեր 08,2025 12:34

Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, Աստված չանի՝ ՔԿՀ-ների 24-րդը մահը նա լինի։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այս հարցը պետք է օր առաջ լուծվի։ Պետք է հնարավորություն ստեղծվի, որ Սրբազանին անմիջական իր բժշկի հսկողությամբ և մասնակցությամբ կատարվի վիրահատություն։ Ես պահանջատեր եմ լինելու, մարդը պետք է պատշաճ բուժօգնություն ստանա։ Եթե վիրահատության կարիք կա, պետք է կատարվի»,- ասաց նա։

Դանիելյանի խոսքով, պաշտպանը համապատասխան դիմում է ուղարկել․ «Կտեսնենք, դրանից հետո արհեստական խոչընդոտներ կստեղծվեն, թե՝ ոչ»,- ասաց պատգամավորը։

Նորություններ