Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել օկուպացված Արցախում գտնվող Երից Մանկանց վանքը
Դեկտեմբեր 09,2025 11:51
Ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել օկուպացված Արցախում գտնվող Երից Մանկանց վանքը (17-րդ դար): Այս մասին հայտնում է «Artsakh Monuments»-ը:
Տարածված տեսանյութի մեջ երևում է, որ անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ սեղանին հենած խաչքարը։
Ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։ Աջակողմյա որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնիվայր ընկած է։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
