Ֆեյք լուրեր․ ինչպե՞ս տարբերակել իրականն ու կեղծիքը․ Հարցումներ Ախուրյանում
Վերջին շրջանում սոցիալական հարթակների հայկական տիրույթում նկատելի է տարբեր անանուն և ոչ վստահելի էջերի ակտիվացում, դրանք տարածում են թերի, մանիպուլյատիվ և կեղծ տեղեկատվություն։
Գյումրիում անցկացված հարցումներից հետո Regions TV-ն այցելել է Շիրակի մարզի խոշոր համայնքներից մեկը՝ Ախուրյան՝ կատարելով բնակիչների կարծիքների ու փորձի ուսումնասիրություն։
Հարցման մասնակիցները կարծիքներ են հայտնել, խոսել են կեղծ լուրերի արագ տարածման, դրանց սոցիալական ու հոգեբանական հետևանքների մասին։
Համայնքի բնակիչները կարևորեցին մեդիագրագիտության զարգացումը՝ ընդգծելով, որ մարդիկ պետք է կարողանան տարբերել հավաստի աղբյուրները կեղծերից և ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենան տեղեկատվությանն ու դրա տարածմանը։
Ստորև ներկայացնում ենք Ախուրյան համայնքում իրականացված հարցումների տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
