2026-ից Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը հերթեր չեն լինի. Փաշինյան
«Երեկ շատ կարևոր նորություն իմացանք Բեռլինում, երբ Գերմանիայում ՀՀ դեսպանն ասաց, որ հունվարից կամ փետրվարից Գերմանիայի դեսպանատանը հերթեր չեն լինի»,-այս մասին երեկ Գերմանիայում հայ լրագրողների հետ հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով․ «Մենք բավականին երկար ժամանակ աշխատում ենք ԵՄ մեր գործընկերների հետ՝ ասելով, որ մարդիկ մեզ չեն հասկանում։ Որովհետև ասում են, թե լուրերով նայում են ու լսում, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորվել են, բայց միայն վիզա ստանալու դիմում ներկայացնելու համար ստիպված են 10 ամիս սպասել»։ Նա նաև ասել է, որ հույս ունի, որ սա դրական ազդեցություն կունենա նաև մյուս դեսպանատների վրա։ Փաշինյանը համեմատություն է արել ՀՀ կենսամակարդակի և ԵՄ թռիչքների միջև, նշելով, որ 2018 թվականի համեմատ դեպի Եմ ուղևորությունները 400-500 %-ով աճել են, իսկ դեսպանատներում ամսիներով հերթեր են․«Այդ ոնց է՝ մարդը ծակ կոշիկով, ձեռքերը թափ տալով, սոված-ծարավ, Գիքորի նման գնում է Հռո՞մ կամ Բեռլի՞ն։ Մարդիկ այսօր Սևանի փոխարեն գնում են Եվրամիություն, բայց մարդիկ ասում են՝ կառավարությունը նկարում է բարեկեցության աճի մասին թվերը»։
