Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցը վերացվեց․ փաստաբան | Region

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցը վերացվեց․ փաստաբան

Դեկտեմբեր 12,2025 13:36

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Վերջինիս նկատմամբ որեւէ տեսակի խափանման միջոց ընտդված չէ։

Շնորհակալություն Դատավոր Գարիկ Աբելյանին»,– նշել է նա։

Նշենք, որ հոկտեմբերի 16-ին իրավապահները փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին բերման ենթարկեցին Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների` պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն էր Մկրտիչ սրբազանի լուսանկարով։ Հոկտեմբերի 17-ին փաստաբանին 2 ամսով կալանավորեցին։ Այդ ընթացքում ծննդաբերությունից հետո Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը վատացել էր, ինչի առնչությամբ Էրիկ Ալեքսանյանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել փաստաբան Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Հոկտեմբերի 28-ին նրա կալանքը փոխարինվել էր բացակայելու արգելքով։

Նորություններ