Կեղծ տեղեկատվության հոսքը և դրա դեմ պայքարի անհրաժեշտությունը․ հարցումներ Անի համայնքում
Գյումրիում, Ախուրյանում և Աշոցքում իրականացրած նկարահանումներից հետո Regions TV-ն այցելել է Շիրակի մարզի մեկ այլ համայնք՝ Անի, որտեղ ևս անցկացրել է հարցումներ՝ ամփոփելով բնակիչների կարծիքները։
Հարցման մասնակիցները նախ հայտնել են, թե առավել հաճախ որ սոցցանցերից են օգտվում, ինչպես են տարբերակում իրական և կեղծ էջերը, այնուհետ կարծիքներ են հայտնել կեղծ տեղեկատվության արագ տարածման, դրա սոցիալական ու հոգեբանական հետևանքների, նաև ֆեյքերի դեմ պայքարի անհրաժեշտության մասին։
Անի համայնքի բնակիչները ևս կարևորել են մեդիագրագիտության զարգացումը՝ ընդգծելով, որ պատրաստ են մասնակցել այդ թեմայով սեմինար-քննարկումների, քանի որ յուրաքանչյուր մարդ պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենա տեղեկատվությանն ու դրա տարածմանը։
Անի համայնքում իրականացված հարցումների տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
