Տեր Վրթանեսի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը | Region

Տեր Վրթանեսի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը

Դեկտեմբեր 18,2025 20:53

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վրթանես Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը։ Այդ մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը․

«Ձեր աղոթքներում անպայման հիշեք հոգևորականներիս:

Տերն անսասան պահի Հայոց Եկեղեցին»,- նշել է նա:

Ինչպես տեղեկացնում է Regions TV-ն Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, երբ նա Կաթողիկոսին ուղեկցող խմբի հետ դուրս եկավ Մայր Տաճարից։ Շտապօգնության խումբը նրան առաջին օգնությունը ցուցաբերեց, ապա հոսպիտալացրեց։

Նորություններ