Հայաստանում առաջին անգամ կատարվել են ռոբոտիկ վիրահատություններ
Դեկտեմբեր 20,2025 12:49
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը։ Այդ մասին հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Ռոբոտային վիրաբուժությունն այսօր արդեն իրականություն դարձավ մեր երկրում: Հայաստանում առաջին անգամ կատարվել են ռոբոտիկ վիրահատություններ: Ուրախ եմ ու հպարտ, որ առաջինը հենց ուրոլոգիական վիրահատություն է կատարվել՝ երիկամի ռոբոտիկ մասնահատում։
Եվ ամենակարևորը՝ վիրահատությունը բարեհաջող է անցել։ Վիրահատական գործողությունն իրականացրել է մեր կոլեգան՝ ուրոլոգ Մհեր Մխիթարյանը»,- նշել է Արմեն Մուրադյանը։
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
