ՀՀ կառավարությունը կարող է երկաթուղու որոշ հատվածներ հետ վերցնել ռուսական կոնցեսիայից ու ՀՀ պետբյուջեի միջոցներով վերականգնել․ Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք նաև տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները, ինչ հնարավորություններ կստեղծեն նաև ՀՀ-ՌԴ հարաբերությունների համար, ԵԱՏՄ-ի համար։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշիյանը։
«Մենք կարևոր ենք համարում Տավուշի հատվածում գոնե առաջին փուլում մինչև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ վերականգման աշխատանքներ իրականացվեն։ Նաև՝ Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը վերականգնում իրականացվի, և Հայաստան-Ադրբեջան Նախիջևանի սահմանից մինչև Երասխ վերականգման աշխատանքներ իրականացվեն»,-ասաց Փաշինյանը։
Նա հույս հայտնեց, որ այդ ուղղությամբ ՌԴ գործընկերները հնարավորինս արագ կիրականացնեն աշխատանքները․«Եթե հանկարծ դրա հետ կապված որևէ խոչընդոտ լինի, որևէ հարց առաջանա, դուք գիտեք՝ այդ հատվածները ռուսական կոնցեսիայի ներքո են, առաջարկել եմ մեր պատրաստակամությունը, որ ՀՀ կառավարությունը կարող է այդ հատվածները հետ վերցնել կոնցեսիայից, ու պետբյուջեի միջոցներով այդ վերականգնումներն իրականանցնենք, եթե պարզվի՝ ՌԴ-ն պատշաճ ժամանակում այդ աշխատանքն իրականացնելու հետ կապված խնդիր ունի կամ խնդիր է տեսնում»։
Անդրադառնալով TRIPP նախագծին, նա ասաց, որ այժմ նախագծի շրաջանակն են ձևակերպում, ինչպես նախատեսված է վաշիգտոնյան հռչրակագրով․«Մենք հիմա երկկողմ՝ ՀՀ-ԱՄՆ ձևաչափով ռազմավարական շրջանակը նկարագրող փաստաթուղթ ենք նախապատարստում, որը երկու կողմերը պետք է ընդունեն, որից հետո կսկսվի հաջորդ քայլը։ Գետնի վրա աշխատանքները կտեսնենք եկող տարվա երկորդ կեսին։ Ենթադրում եմ, որ երկաթուղին կլինի առաջին նախագիծը։ Չեմ բացաում նաև, որ տնտեսական նպատակահարմարությունն ու ներդրումային գրավչությունը որոշակիրորեն ճշգրտվեն, և պարզվի, որ օրինակ նավթամուղի կամ գազամուղի նախագիծն ավելի շուտ իրականացվի, քան նախատեսված է։ Այս պահին, մեր ընկալմամբ, երկաթուղին առաջնային է, քանի որ այն պարզ է, նախկինում այն գործել է։ Հիմա մենք աշխատում ենք սահմանային, մաքսային և այլ ենթակառուցվածքների ժամանակակից, գերժամանակակից տեխնիկայի ձեռք բերման վրա, որը կներդնենք ոչ մաին Հայաստան-Ադրբեջան, այլև Հայաստան- Վրաստան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան սահմաններին»։
