Ինչպե՞ս է մեդիագրագիտությունը պատնեշում ապատեղեկատվության հոսքը․ հատուկ տեսանյութ
Լուսանկարը՝ ԱԲ
Շիրակի մարզի Ախուրյան, Աշոցք, Անի, Արթիկ համայնքներում և մարզկենտրոն Գյումրիում իրականացրած նկարահանումներից հետո Regions TV-ն պատրաստել է հատուկ տեսանյութ՝ ամփոփելով բնակիչների և մեդիափորձագետների կարծիքները կեղծ տեղեկատվության արագ տարածման, դրա հետևանքների և մեդիագրագիտության զարգացման անհրաժեշտության վերաբերյալ։
Հարցման մասնակիցները հայտնել են, թե ինչպես են տարբերակում իրական և կեղծ էջերը, կարծիքներ են հայտնել ֆեյքերի տարածման, այդ միտումը կանխելու անհրաժեշտության մասին, նաև կեղծ լուրերի օրինակներ են ներկայացրել։
Փորձագետները և համայնքների բնակիչները խոսել են կեղծ տեղեկատվության տարածման վտանգների մասին և կարևորել են մեդիագրագիտության զարգացումը։ Վերջիններս ընդգծել են, որ պատրաստ են մասնակցել այդ թեմայով կազմակերպված սեմինար-քննարկումների։
Մանրամասները՝ Regions TV-ի տեսանյութում։
