Կարմիր խաչի ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում ձերբակալված Վիգեն Էուլջեքչյանին
Կարմիր խաչի ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում ձերբակալված Վիգեն Էուլջեքչյանին: Այս մասին սոցցանցի իր հարթակում հայտարարել է Լուսիանա Մինասյանը, որը իրավաբանական աջակցություն է տրամադրում Վիգեն Էուլջեքչյանին ազատելու համար։
«Պարոն Վիգեն Էուլջեքջյանի օրինական ներկայացուցչի և նրա կնոջ կարգավիճակով մենք ցանկանում ենք մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին (ԿԽՄԿ) և Ադրբեջանի Հանրապետության իշխանություններին՝ Սուրբ Ծննդյան շրջանում պարոն Էուլջեքջյանին Ումբակի բանտում մարդասիրական այց կատարելու թույլտվության համար։
Այս այցի ընթացքում ԿԽՄԿ-ն կարողացավ պարոն Էուլջեքջյանին տրամադրել մարդասիրական պարագաներ, այդ թվում՝ սնունդ, ծխախոտ և անձնական իրեր, ոինչը նպաստել է նրա առողջական վիճակի բարելավմանը հատկապես այս դժվար ժամանակահատվածում»,-նշված է հայտարարության մեջ։
Նաև նշվում է, որ Վիգեն Էուլջեքջյանը կարողացել է զանգահարել ընտանիքին․«Սուրբ Ծննդյան զանգի ժամանակ նա, կարծես, ավելի լավ տրամադրություն ուներ, ինչը որոշակիորեն վստահություն ու մխիթարություն բերեց իր ընտանիքին երկար ժամանակ նրա հետ հաղորդակցություն չունենալու հետո»։
