Երևանում և Գյումրիում փոշու օրական կոնցենտրացիաները գերազանցում են սահմանային թույլատրելի չափը | Region

Երևանում և Գյումրիում փոշու օրական կոնցենտրացիաները գերազանցում են սահմանային թույլատրելի չափը

Դեկտեմբեր 26,2025 17:00

Օդի աղտոտվածությունն այսօր ամբողջ աշխարհում բնակչության առողջության լուրջ սպառնալիքներից մեկն է:

Հայաստանում՝ մասնավորապես, Երևանում, օդի աղտոտվածության բարձր ցուցանիշների վերաբերյալ տվյալները մտահոգություններ են առաջացնում։

Երևանում գործում է 45 շարժական դիտակետ և 5 անշարժ դիտակայան, որոնցով կատարվում են փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի դիտարկումներ։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ մայրաքաղաքում նոյեմբեր ամսվա ընթացքում փոշու օրական կոնցենտրացիաները գերազանցել են սահմանային թույլատրելի չափը 1,1-6,3 անգամ։

Վերջին տվյալներով՝ Երևանի որոշ վարչական շրջաններում դեկտեմբերի 17-23-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Իսկ Գյումրիում նոյեմբեր ամսվա 19 օրերին փոշու օրական կոնցենտրացիաները գերազանցել են սահմանային թույլատրելի չափը 1,1-1,8 անգամ։

«Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Գևորգ Պետրոսյանը Regions TV-ի հետ զրույցում ներկայացրեց իրավիճակը հանրապետության 2 խոշոր քաղաքներում՝ Երևանում և Գյումրիում։

Ըստ փորձագետի, օդի աղտոտման հիմնական աղբյուրներն են տրանսպորտը, շինարարությունը, ջեռուցման համակարգերի արտանետումները, արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը և աղբավայրերը:

Նորություններ