ՀԱԿ-ը կմասնակցի 2026-ի ընտրություններին․ վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է
Հայ ազգային կնոգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Նա նշեց, որ այս որոշումը համաձայնեցված է կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։
«Մենք խիստ կարևորում ենք խորհրդարանական առաջիկա ընտրություններին մեր մասնակցությունը, դրանք սովորական ընտրություններ չեն, խորհրդարան մտնելու խնդիր չունենք բացարձակ։ Մենք այն գնահատում ենք այսպես՝ մեր երկիրը գտնվում է վտանգավոր ինքնիշխանության կորստի փուլում, մենք կորցնում ենք մեր պետականությունը և աս փուլում բոլոր նրանք, ովքեր ընդամենը խորհրդարան մտնելու խնդիր են դնում, ուղղակի նպաստում են իշխանությունների օրակարգին։
Մեր խնդիրը շատ ավելի հավակնոտ է, շատ ավելի մտահոգիչ է և մտնում ենք նախընտրական պայքարի մեջ առավելագույնը մեծ դաշինք կամ այնպիսի դաշիքն ձրավորելու համար, որով հնաավոր լինի փրկել մեր երկիրն այս գահավիժոմից։ Մռչր պետականության պահպանումը հազաապատիկ անգամ կարևոր է, քան խորհրդարան մտնելը»,-հայտարարեց Արամ Մանուկյանը։
Մանուկյանն ասաց, որ փորձելու են տարբեր ուժերի, մտավորոկանների, իրավաբանների հետ կոալիցիա ձևավորել, որովհետև այսօրվա իշխանությունն ունի ընդամենը տասը տոկոսանոց ռեյտինգ․«Տասը տոկոսանոց ռեյտինգի դեպքում չհաղթել այսպիսի իշխանությանն, ամոթ է»։
