Որքանո՞վ է Դիլիջանը հարմար բնակիչների և զբոսաշրջիկների համար | Region

Որքանո՞վ է Դիլիջանը հարմար բնակիչների և զբոսաշրջիկների համար

Դեկտեմբեր 30,2025 20:00

Տավուշի մարզի Դիլիջան համայնքի բնակչության թիվը 28․700 է, միայն քաղաքինը՝ 18․000։

Ինչպես հանրապետության շատ այլ համայնքներում, այստեղ էլ զբաղվածության խնդիր կա, թեպետ այնքան էլ սուր արտահայտված   չէ։ Ինչպես Regions TV-ի հետ զրույցում հայտնեց Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, անհատ ձեռներեցների և կազմակերպությունների կողմից առաջարկներ են ներկայացվում, ազատ հաստիքներ ունեն, և հատկապես շինարարների պահանջարկ կա։

Դիլիջանը նաև թանկ քաղաք է համարվում․ գնահատման համար հաշվի են առնվում ապրելու ծախսերը, տան վարձակալությունը, ռեստորանների գները և այլն։

Այնուամենայնիվ, Դիլիջանը Հայաստանի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկն է, որտեղ տարվա բոլոր եղանակներին կարելի է հանդիպել հայաստանցի և օտարազգի զբոսաշրջիկների։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Նորություններ