Թրամփը սպառնացել է Իրանին
Հունվար 02,2026 15:15
Իրանում զանգվածային ցույցերի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է միջամտել: Նրա խոսքով՝ եթե Իրանի ուժայինները սկսեն զենք կիրառել խաղաղ ցուցարարների դեմ, Վաշինգտոնը կփրկի նրանց:
«Եթե Իրանը կրակի և դաժանաբար սպանի խաղաղ ցուցարարներին, ինչը նրանց համար սովորական պրակտիկա է, Ամերիկայի Միացյալ Նահանգները նրանց օգնության կհասնի։ Մենք պատրաստ ենք գործելու»,- նշել է Թրամփը Truth Social-ի իր էջում:
Իրանում արդեն մի քանի օր է` շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը, դրանք ընդգրկել են առնվազն 36 քաղաք: Ցուցարարները հակակառավարական կարգախոսներ են վանկարկում: Հաղորդվում է ոստիկանության հետ բախումների հետևանքով 10 զոհի և 17 վիրավորի մասին, կան ձերբակալվածներ:
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
