Հայաստանում գնաճը հասել է 4.5%-ի.Գյումրիում, ի տարբերություն մայրաքաղաքի, ծխախոտը, ալկոհոլային խմիչքներն ու տրանսպորտը բավականին թանկացել է
Հայաստանի վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ 2026 թվականի մարտին 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%: Սննդամթերքի շուկայում պատկերն ավելի մտահոգիչ է. այստեղ գների միջին աճը կազմել է 7.8%, առաջնային սպառման որոշ ապրանքախմբերում գրանցվել է երկնիշ աճ:
Պարենային զամբյուղ. ի՞նչն է թանկացել և ինչն է էժանացել
Սննդամթերքի շուկայում գրանցվել են հետևյալ փոփոխությունները.
- Միս և ձկնամթերք. Տավարի և հորթի միսը թանկացել է 15.1%-ով, խոզի միսը՝ 12%-ով, իսկ թռչնամիսը՝ 5.1%-ով: Ձկան և ծովամթերքի շուկայում գրանցվել է 5.6% աճ, սակայն առանձին տեսակների դեպքում թռիչքն ավելի մեծ է. չորացված ձկնամթերքը թանկացել է 7%-ով, իսկ սառեցվածը՝ 24.7%-ով:
- Կաթնամթերք և ձու. Այս խմբում ընդհանուր գնաճը 12.8% է: Ամենակտրուկ թանկացումը գրանցվել է ձվի շուկայում՝ 1%:
- Հացաբուլկեղեն և հատիկեղեն. Մակարոնեղենը թանկացել է 9.4%-ով, ալյուրն ու ձավարեղենը՝ 6.7%-ով, իսկ հացը՝ 3%-ով: Միևնույն ժամանակ բրինձն էժանացել է 2.6%-ով:
- Յուղեր և շաքարավազ. Կարագը թանկացել է 8.2%-ով, ձեթը և այլ ճարպերը՝ 7.5%-ով, իսկ շաքարավազը՝ 2.8%-ով:
- Միրգ և բանջարեղեն. Թարմ միրգը թանկացել է 5.6%-ով, բանջարեղենը՝ 3.1%-ով: Զգալի գնանկում է նկատվել կարտոֆիլի շուկայում՝ 2%:
- Ըմպելիքներ և ծխախոտ. Կակաոն թանկացել է 28.3%-ով, սուրճը՝ 7.9%-ով, իսկ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը՝ 8.6%-ով:
Գնաճի աշխարհագրությունը. Երևան և մարզեր
Հանրապետությունում ամենաբարձր ընդհանուր գնաճը գրանցվել է Երևանում, Վանաձորում և Եղեգնաձորում (4.9%): Նրանց հաջորդում են.
- Իջևան`7%
- Գավառ`4%
- Գյումրի`9%
- Կապան`8%
- Էջմիածին`7%
- Աշտարակ`5%
- Հրազդան`4%
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների մասով ամենաբարձր ցուցանիշները դարձյալ Երևանում (9.1%) և Վանաձորում (7.7%) են: Այլ քաղաքներում պատկերը հետևյալն է. Գավառ և Իջևան՝ 7.6%, Եղեգնաձոր՝ 7.2%, Արտաշատ՝ 5.9%, Կապան՝ 5.6%, Աշտարակ՝ 5.5%, Էջմիածին՝ 5.3%, Հրազդան՝ 5.1% և Գյումրի՝ 4.2%:
Ոլորտային առանձնահատկություններ
- Ալկոհոլ և ծխախոտ. Այստեղ առաջատարներն են Եղեգնաձորն ու Էջմիածինը (10.8%), որոնց հաջորդում են Արտաշատը (10%), Գյումրին (9.4%), Երևանը (8.6%), Գավառը (8.2%), Իջևանը (8%), Վանաձորը (7.7%), Կապանը (7.3%), Հրազդանը (7.1%) և Աշտարակը (6.8%):
- Հագուստ և կոշիկ. Ամենաբարձր գնաճը Գյումրիում է (3.3%): Աճ է գրանցվել նաև Արտաշատում (2.9%), Աշտարակում (2.7%), Իջևանում (2.4%), Երևանում (1.3%) և Հրազդանում (1%): Սակայն մի շարք քաղաքներում գրանցվել է գնանկում. Կապան (-2.6%), Էջմիածին (-2.2%), Գավառ (-1.6%), Վանաձոր (-0.8%) և Եղեգնաձոր (-0.6%):
- Առողջապահություն. Գների ամենամեծ աճը գրանցվել է Արտաշատում՝ 12%: Այնուհետև՝ Իջևան (6.8%), Վանաձոր (6.3%), Հրազդան (5.7%), Աշտարակ (5.2%), Կապան (4.8%), Գավառ (4.4%), Գյումրի (4.1%), Էջմիածին (3.8%), Երևան (3.5%) և Եղեգնաձոր (2.1%):
- Կրթություն. Ոլորտն ամբողջությամբ թանկացել է, սակայն Վանաձորում աճը կազմել է աննախադեպ 22%: Այլ քաղաքներում. Էջմիածին (8.9%), Երևան (8.8%), Աշտարակ (8.1%), Իջևան և Եղեգնաձոր (7.9%), Արտաշատ (7.8%), Հրազդան (7.3%), Կապան (4.1%), Գյումրի (0.9%) և Գավառ (0.7%):
- Տրանսպորտ. Այս ոլորտում առաջատարը Գյումրին է՝ 15% գնաճով: Այնուհետև՝ Արտաշատ (3.2%), Գավառ (2.3%), Աշտարակ (2%), Իջևան (1.7%), Կապան և Եղեգնաձոր (1.6%), Վանաձոր և Էջմիածին (1.4%), Երևան (1.2%) և Հրազդան (0.3%):
Նկարը պատրաստվել է արհեստական բանականությամբ
Տիրուն Մարգարյան
