Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են կոմիտեից։ Ըստ կառույցի՝ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հատկանիշներով։ Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն։
Օրերս համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում Մասիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Հովհաննես Հակոբյանը, օըստ շրջանառվող տեսանյութի, մի անչափահաս տղային հեռախոս է խոստանում,ապա ներկաները երեխային կոչ են անում շնորհակալություն հայտնել երգելով, երեխան էլ կոչ է անում ընտրել այս թեկնածուին։
Ավելի վաղ Հակոբյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պարզաբանել էր, թե խոստացած հեռախոսը կնվիրի ընտրություններից հետո՝ նշելով՝ նախընտրական փուլը դեռ չի սկսվել, իսկ երեխան ընտրելու իրավունք չունի։
