Ռուբլին որքա՞ն կմնա արժեզրկված, ի՞նչ խնդիրներ եւ հնարավորություններ կարող է ստեղծել այս իրավիճակը
ԿԲ հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 865 մլն 580 հազար դոլար։
2018-2019 թվականներին այս թիվը հատել է 1 մլրդ դոլարի շեմը: Ռուբլու փոխարժեքը կտրուկ փոփոխության ենթարկվեց՝ սկսած փետրվարի 24-ից, երբ մեկնարկեցին ռազմական գործողությունները: Դոլարը և եվրոն ամրապնդում են իրենց դիրքերը:
Ռուսաստանում գտնվող աշխատանքային միգրանտներն արդեն լուրջ խնդիրների են բախվել: Ֆինանսական ոլորտի մասնագետները, տնտեսագետներն ու գործարարները աշխարհում տեղի ունեցող տնտեսաքաղաքական այս փոփոխությունների ֆոնին Հայաստանի համար և ռիսկեր, և հնարավորություններ են տեսնում:
Ըստ փորձագետների՝ միջազգային ՍՎԻՖՏ համակարգից զրկվելուց հետո ռուսաստանյան բանկերը փորձ են անելու 3-րդ երկրների միջոցով իրենց կապիտալը շրջանառել, և քանի որ Հայաստանի բանկային համակարգը կայուն է, կարող է դառնալ այդ 3-րդ երկիրը: