Նոր Նորքի թաղապետարանում ծեծի ենթարկված Արթուր Չախոյանին ոստիկանությունից տեղափոխեցին հիվանդանոց | Region

Նոր Նորքի թաղապետարանում ծեծի ենթարկված Արթուր Չախոյանին ոստիկանությունից տեղափոխեցին հիվանդանոց

Ապրիլ 30,2025 14:19

Երևանի Նոր Նորքի թաղապետարանում այսօր ծեծի ենթարկված ակտիվիստ Արթուր Չախոյանին ոստիկանությունից շտապօգնության մեքենայով քիչ առաջ տեղափոխեցին հիվանդանոց։ Նրան ոստիկանները բերման էին ենթարկել ծեծկռտուքից  հետո, երբ թաղապետարանում մի խումբ աշխատակիցներ, այդ թվում Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը բռունցքներով նրան հարվածում էին։

Հիվանդանդանոց տեղափոխվելիս Չախոյանը լրագրողներին փոխանցեց, որ ձերբակալվածի կարգավիճակ ունի:

Ծեծից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Տիգրան Տեր-Մարգարյանն ասել է․«Ես ինձ պահել եմ այնպես, ինչպես իրեն կպահեր յուրաքանչյուր նորմալ հայ մարդ։ Ես վարչական շրջանի ղեկավարից բացի, նաև տղա եմ, ու երբ գալիս հայհոյում են, անվայել պահվածք են ընդունում, այո՛, կարծում եմ՝ լավ եմ արել։ Արթուր Չախոյանը գնացել էր հերթական սադրանքի և ստացավ այդ սադրանքի պատասխանը»։

Նորություններ