Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի կարող ունենալ այսպիսի անձնական կյանք. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով կաթողիկոսին։
«Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։
Սա արձանագրում եմ ամենայն հարգանքով բոլորի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ, բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի կարող ունենալ այսպիսի անձնական կյանք։»,-գրել է Փաշինյանը։
Նա նշել է, թե այս խնդիրը բարձրացնում է որպես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ․« որովհետեւ տեսնում եմ հոգեւոր անվտանգության խնդիր, ասում եմ նաեւ որպես ՀՀ վարչապետ, որովհետեւ տեսնում եմ պետական անվտանգության խնդիր։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո կիրականացվի հարցի հետագա պարզաբանում»։
Հիշեցնենք, որ օրերս Փաշինյանն ու կինը սրաբազանի ու եկեղեցու մասին հայտարարություններ էին արել, որոնք մեծ աղմուկ էին բարձրացրել։
«Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»,-գրել էր Փաշինյանը։
Մեկ այլ գրառմամբ էլ Փաշինյանը կրկին հոգևորականներին է անդրադարձել․«․․․Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։
Մեր հոգեւոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»։