ԱՄՆ-ն զինուժը խոցել է իրանական միջուկային օբյեկտներին․«ԱՄՆ հարվածները կունենան անդառնալի հետևանքներ» | Region

ԱՄՆ-ն զինուժը խոցել է իրանական միջուկային օբյեկտներին․«ԱՄՆ հարվածները կունենան անդառնալի հետևանքներ»

Հունիս 22,2025 11:43

ԱՄՆ-ն  զինուժը կիրակի առավոտյան հարվածներ է հասցրել Իրանի մի քանի կարևոր միջուկային օբյեկտներին, այդ թվում՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի:  Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Սպիտակ տանը ունեցած  ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ այդ օբյեկտները «լիովին ոչնչացվել են» և զգուշացրել, որ ԱՄՆ-ն կարող է հետապնդել լրացուցիչ թիրախներ, եթե Իրանը խաղաղություն չհաստատի:

CNN-ի աղբյուրները հայտնել են, որ հարվածներում օգտագործվել են ամերիկյան B-2 ռմբակոծիչներ, և որ ԱՄՆ-ն օգտագործել է նաև 30,000 ֆունտ քաշով «բունկեր պայթեցնող» ռումբ։ Սա ռումբի գործնական կիրառման առաջին հայտնի դեպքն է։

Խոցելով իրանական միջուկային օբյեկտներն՝ ԱՄՆ-ն մասնակցում է իրանա-իսրայելական հակամարտությանը, ինչը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում ավելի լայնածավալ պատերազմի։

«Բոլորն էլ տարիներ շարունակ լսել են այս անունները, մինչ նրանք կառուցում էին այդ հրեշավոր կործանարար կառույցները։ Մեր նպատակն էր վերացնել Իրանի միջուկային հարստացման կարողությունները և ավարտել այդ միջուկային սպառնալիքը՝ ահաբեկչությունը հովանավորող թիվ մեկ պետության կողմից»,-ժողովորդին ուղղված ուղերձում ասել է Թրամփը։

Նա նշել է, որ  Աբաս Արաղչին  Ժնևում Իրանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների միջև տեղի ունեցած բանակցությունները, որի նպատական էր Իրանից երաշխիքներ ստանալն էր, որ միջուկային ծրագիրը կօգտագործվի միայն խաղաղ նպատակներով, արդյունք չեն տվել։

Սպիտակ տան ղեկավարը Իրանին անվանել է «Մերձավոր Արևելքի բռնարար», նշելով, որ միջուկային օբյեկտների խոցվելուց հետ Իրանը պետք է գնա խաղաղության․«Եթե նրանք նորից չհարձակվեն, ամեն ինչ ավելի հեշտ կլինի»։

Թրամփն ասել է, որ դեռ բազմաթիվ թիրախներ կան, ընդգծելով՝ «եթե շուտափույթ խաղաղություն չլինի, մենք ճշգրտությամբ ու հմտությամբ արագ այդ թիրախների ետևից կգնանք»:

Իրանցի պաշտոնյաները նշում են, որ ամերիկյան այդ հարվածները «մակերեսային» էին և լուրջ վնաս չեն հասցրել Ֆորդոյին:

 

Իրանի Ատոմային Էներգիայի Կազմակերպությունը (ԻԱԷԿ) հաստատել է նշված օբյեկտների վրա հարձակումը՝  նշելով․« Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտները դաժան հարձակման են ենթարկվել իսլամական Իրանի թշնամիների կողմից, ինչը  հակասում է միջազգային իրավունքին, մասնավորապես՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին»։

«․․․Ամերիկացի թշնամին, երկրի նախագահի միջոցով, ստանձնել է վերոնշյալ օբյեկտների վրա հարձակման պատասխանատվությունը, որոնք գտնվում են Միջազգային Ատոմային Էներգիայի Գործակալության անընդհատ հսկողության ներքո՝ Անվտանգության մասին համաձայնագրի և ՄԶՉՊ պայմանագրի հիման վրա»,-նշված է կազմակերպության հայտարարության մեջ։

«Իրանի պատասխանը ագրեսիային վճռորոշ կլինի»,-հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը այսօր  եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Պեզեշքիանն ընդգծել է՝ եթե այս ագրեսիան շարունակվի, Իրանը վճռականորեն կպատասխանի դրան։

Իրանի նախագահն ասել է՝ Իսրայելի ռեժիմը փորձում է ԱՄՆ-ին ներքաշել հակամարտության մեջ՝ ընդգծելով, որ Թեհրանը թույլ չի տա ռեժիմին Իրանին հակադրել տարածաշրջանի մյուս մուսուլմանական ազգերին։

Իրանի առաջնորդները զգուշացրել են, որ հարձակումը կունենա «հավերժական հետևանքներ» և խնդրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ:

Թեև Թրամփը Truth-ում   կիսվելով Open Source Intel-ի գրառումով, նշել է,  թե «Ֆորդոն այլևս չկա», իրանցի  պաշտոնյաները հայտարարում  են, թե ԱՄՆ հարվածներր «մակերեսային» էին և լուրջ վնաս չեն հասցրել Ֆորդոյին:

Իրանի պետական հեռուստաընկերությունը պնդել է, թե հարվածներից առաջ միջուկային նյութերը հեռացվել են բոլոր երեք օբյեկտներից:

 Իրանի արտաքին  գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է՝ իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները  «վրդովվեցնող են և կունենան անդառնալի հետևանքներ»։  Նա խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ: Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի պաշտոնական արձագանքը դեռևս չի եղել:

 

Նորություններ