ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելուն միտված նախագիծը

Ազգային ժողովն այսօր ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետականացնելուն միտված նախագիծը, որը ներկայացրել էր «Քաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Օրենսդրական փաթեթը փոփոխություններ է նախատեսում «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում։
Իշխանությունները հայտարարում են՝ ՀԷՑ-ի կառավարումը կստանձնեն արդեն այս ամիս:
Այս նախագծով ՀԷՑ-ի կառավարման հարցն է լուծվում, որոշ դրույթներ առնչվում են սեփականությանը։ Ըստ այդմ՝ խախտումների հիման վրա հարուցված վարույթի արդյունքում հնարավոր է դառնում ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու որոշում կայացվի,ապա գործադիրն ընկերության սեփականատերերին կառաջարկի իր հետ համաձայնեցված կարգով օտարել բաժնետոմսերը, գույքը: Դրա համար սահմանվում է 3 ամիս ժամկետ, եթե այդ ընթացքում գույքը չվաճառվի, դա տեղի կունենա Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան:
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը պետականացնելու գործընթացը սկսվեց ուսաստաբնակ միլիարդատեր, կալանքում գտնվող Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո, երբ նա ի աջակցություն հանդես եկավ հայտարարությամբ․«․․․ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։
ՀԷՑ-ի ներկայսի սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքը չի բացառել, որ ՀԷՑ-ը պետականացնելուց հետո Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ հարուցվի: