«Սամվել Կարապետյանն իր հիմնական քաղաքացիության երկրում կարո՞ղ է մտքով անցկացնել, որ ինքը կարա իրեն պահել այնպես, ոնց փորձում է պահել Հայաստանում»․Փաշինյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ռուսաստանահայ միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի հայտարարություններին, ասելով․«Սամվել Կարապետյանն իր հիմնական քաղաքացիության երկրում կարո՞ղ է մտքով անցկացնել, որ ինքը կարա իրեն պահել այնպես, ոնց փորձում է պահել Հայաստանում»։
Փաշինյանի խոսքով՝ եթե հանկարծ Կարապետյանի հիմնական քաղաքացիության երկրում՝ ՌԴ-ում իր գլխում նման միտք ծագի, ապա «ինքը չի թողնի, որ ուրիշները բան անեն, պատուհանից ինքնակամ կթռնի՝ հնարավորինս ամենաբարձր հարկից»։
Շարունակելով թեման, Փաշինյանն ասաց․«Կներեք, Հայաստանը «պռախադնոյ դվո՞ռ» է»։ Հայաստանը ձեզ համար Կալուգաշ՞ն է, որ եկել եք ասում եք՝ հեսա, մեր ձևերով․․․, հետո գնալ մտնել չուլանն ու ասել՝ վայ, հետո դուրս գալ ու ասել՝ «ես թքած ունեմ ՀԷՑ-ի վրա»։ Իսկ հիմա էլ ՝վայ, ՀԷՑ-ը։ Ասում եմ՝ ոնց ձեր հիմնական քաղաքացիության երկրում եք ձեզ պահում, Հայաստան գալուց ևս մի հատ «հավսար-զգաստ» եղեք, արա՛։ Սա պետություն է, և ասել եմ՝ պետության համը մնալու է բերաններումդ։ Այսինքն, ի՞նչ, մենք համարում ենք, որ ինչ-որ կիսաբաց բաժնետիրական ընկերությո՞ւն է, որ մեկը որոշի մեկին ղրգի, մեկը՝ մյուսին ղրգի։
Պետության համը երկար ժամանակ մնալու է բերաններումդ, սա ասում եմ ոչ թե որպես Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ, այլ որպես ՀՀ վարչապետ։ Չագուճը յուղած, պատրաստ իմ աշխատանքային սեղանին դրված է։ Ով փորձի Հայաստանի անկախության, պետականության նկատմամբ ոտնձգություն անել, «պողպատե մանդատը կգործի»։