Կառավարությունը հաստատեց՝ Փաշինյանը մեկնելու է ԱՄՆ, նախատեսվում է հանդիպում Ալիևի հետ
Օգոստոս 06,2025 10:27

Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։
Երեկ Middle East Eye-ը գրել էր, որ ուրբաթ օրը Սպիտակ տանը Թրամփը կընդունի Փաշինյանին և Ալիևին։ Ըստ լրատվամիջոցի՝ «ակնկալվում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ուրբաթ օրը Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր, որով պարտավորվում են ձգտել խաղաղության»։