Յոթ Վերքում ընթացող պատարագի ժամանակ զեղչվեց Գարեգին Երկրորդի անունը․ քաղաքացիները վանկարկեցին վեհափառի ու Միքայել Արքեպիսկոպոսի անունները | Region

Յոթ Վերքում ընթացող պատարագի ժամանակ զեղչվեց Գարեգին Երկրորդի անունը․ քաղաքացիները վանկարկեցին վեհափառի ու Միքայել Արքեպիսկոպոսի անունները

Դեկտեմբեր 07,2025 12:36

Այս պահին Գյումրու Յոթ Վերք եկեղեցում ընթացող պատարագի ժամանակ զեղչվեց Գարեգին Երկրորդի անունը, ինչից հետո եկեղեցում գտնվող մի քանի քաղաքացիների շրջանում դժգոհություն առաջացավ, նրանք վանկարկեցին վեհափառի ու Շիրակի թեմի առաջնորդ, ազատազրկված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները: Ապա մի քաղաքացու դուրս բերցեին եկեղեցուց։

Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանը Յոթ Վերքում է, իսկ Շիրակի թեմի քահանաները, որոնք ավելի վաղ Շիրակի թեմի քահանաները հայտարարել էին, որ չեն մասնակցի պատարագին, քանի որ վեհափառի անունը պիտի զեղչվեր, նրանք Ամենափրկիչ եկեղեցում են մասնակցում պատարագին։

Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագը մատուցում է Արմավիրի թեմի քահանա Մկրտիչ Մուշադյանը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մասնակցում է այն պատարագներին, որտեղ վեհափառի անունը չի հնչեցվում։

Նորություններ