Կարեն Ավանեսյանը, որն իբր թե Ստեփանակերտում ամիսներ առաջ ահաբեկչության փորձ է արել, դատապարտվեց 16 տարվա ազատազրկման | Region

Կարեն Ավանեսյանը, որն իբր թե Ստեփանակերտում ամիսներ առաջ ահաբեկչության փորձ է արել, դատապարտվեց 16 տարվա ազատազրկման

Դեկտեմբեր 25,2025 20:24

Կարեն Ավանեսյանը, որը Արցախի հայաթափումից հետո, այնտեղ մնացած 15 հայերից մեկն է, դատապարտվել է 16 տարա ազատազրկման։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատախազը պահանջել է 18 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե իբր արցախցի Կարեն Ավանեսյանը Ստեփանակերտում ահաբեկչություն է ծրագրել։

Ըստ ադրբեջանական իրավապահների՝ 58-ամյա Կարեն Ավանեսյանը Կալաշնիկովի ինքնաձիգով, 5 նռնակներով փորձել է մոտենալ այն Ստեփանակերտի կոնտրոնում անցկացվող մի միջոցառման վայրին, որին մասնակցում էր Ալիևը։ Ըստ նույն աղբյուրի, իբրև թե ոստիկանները կանխել են «ահաբեկչությունը», Կարենը դիմադրել է, իբր թե «կրակ բացել, նռնակներ նետել, իրավապահներն էլ պատասխանել են, Ավանեսյանը վիրավորվել է»։

Այս տեղեկությունը Հայաստանում կասկածներ էր առաջացրել՝ բացի այն, որ ադրբեջանական աղբյուրներն անվստահելի են, արժանահավատ չէր նաև հրապարակված տեսանյութը։

Տեսանյութի ու նրա անվան հրապարակումից հետո որոշ արցախցիներ նրան անմիջապես ճանաչելուց հետո սոցիալական ցանցերում նրա մասին գրառումներ էին անում, նշելով՝ Կարենն ընդունակ չէ ահաբեկչության։ Նրան երկար տարիներ ճանաչողները, հարևանները նշում էին, որ Կարենը «նա հոգեկան առողջության խնդիրներ ունի։ Նա անընդհատ քայլում էր փողոցում և ինքն իրեն խոսում։ Անհնար է, որ Կարենը կարողանար զենք պահել կամ իմանար, թե ինչպես օգտագործել այն»։

 

 

 

Նորություններ