Գեղամ Մանուկյան․ Այսօր այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը վիրավորեց ՊՊԾ բոլոր ծառայողներին, այդ թվում՝ հանգուցյալ | Region

Գեղամ Մանուկյան․ Այսօր այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը վիրավորեց ՊՊԾ բոլոր ծառայողներին, այդ թվում՝ հանգուցյալ

Նոյեմբեր 14,2024 18:31

Ընդդիմադիր պատգամավորը Նիկոլ Փաշինյանի՝ ՊՊԾ-ի մասին հայտարարությունը համարում է վիրավորանք

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ պետական պահպանության ծառայության ծառայողներին և ՊՊԾ-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Մանուկյանի խոսքով՝ քանի որ իշխանության որոշմամբ պետական պահպանության ծառայությունը Ազգային անվտանգության համակարգից հանվեց և ամբողջությամբ ենթարկվում է վարչապետին, բնականաբար, տարբեր օրենսդրական փոփոխություններ, կարգավորումներ ՊՊԾ-ն ներկայացնում է Աժ, որ իրավական կարգավորումներ լինեն։

«Խիստ գնահատում ենք պետական պահպանության ծառայության բոլոր ծառայողների աշխատանքը։ Դրա մտահոգությամբ է, որ շատ ժամանակ բարձրաձայնում ենք քաղաքական ղեկավարության կամակորությունների հետևանքով պետական պահպանության ծառայության ծառայողների բազմաթիվ ոչ իրավական աշխատանքը, որն իրականացնում են»,-ասաց Մանուկյանը։

Անդրադառնալով Փաշինյանի՝ «2018 թվին ամեն օր օլիգարխները ՊՊԾ-ի համար սնունդ էին ուղարկում․մեկը՝ հավի բուդ, մեկը՝ կոռժիկ, մեկը՝ ջեմ, մեկը թթու» այսօր արած հայտարարությանը, Մանուկյանն  ասաց՝ այսօր այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը վիրավորեց ՊՊԾ բոլոր ծառայողներին, այդ թվում՝ հանգուցյալ։

Պատգամավորը ՊՊԾ պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանին հորդորեց կամ հերքել կամ հաստատել Փաշինյանի ասածները․«Դուք որ էն տարիներին եղել եք, օլիգարխնե՞րն են ձեզ կորժիկ բերել, թե՞ դուք պայոկ եք ստացել, ինչպես բոլոր ծառայողները»։

Գրիգորի Առաքելյանը Մանուկյանին չարձագանքեց և ոչ էլ Փաշինյանի հայտարարություններին։ Նա ներկա էր ԱԺ քննարկումներին, քանի որ ԱԺ է ներկայացվել ոլորտին առնչվող նախագիծ։

 

Նորություններ