2018 թվին ամեն օր օլիգարխները ՊՊԾ-ի համար սնունդ էին ուղարկում․մեկը՝ հավի բուդ, մեկը՝ կոռժիկ, մեկը՝ ջեմ, մեկը թթու․ Փաշինյան | Region

2018 թվին ամեն օր օլիգարխները ՊՊԾ-ի համար սնունդ էին ուղարկում․մեկը՝ հավի բուդ, մեկը՝ կոռժիկ, մեկը՝ ջեմ, մեկը թթու․ Փաշինյան

Նոյեմբեր 14,2024 17:05

Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմադիրների պարգևավճարների մասին մեղադրանքներին ու վստահեցրել՝ նախկինում նախարարներն ու փոխնախարարները, ՊՊԾ-ի աշխատակիցները ծրարով փող էին ստանում, ուզել են պետական ինստիտուտները  սարքել իրենց ջեբի շները

«Այստեղ ասում են՝ ՊՊԾ-ն սենց, թիկնապահները՝ նենց։ Ռուբինյանն  ասեց՝ ինչից են դժգոհ։ Դժգոհ են, որ ներկաներից ոչ մեկին չեն կարողացել սպանել»,-այս մասին այսօր խորհրդարանում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով․«Հո չեն կարողանալու ասել՝ արա, էս ինչ եք անում, արա։ մի մարդ կար ստեղ, 500 մահապարտ էր հավաքել: Ինչի՞ համար էր հավաքում, որ մեզ սպանի: Հիմա չեն կարողացել սպանել, եկել, ասում են՝ արա էս ՊՊԾ-ն էս ինչ ա, չի թողնում: Հո չե՞ն ասելու՝ կառավարություն խի՞ չեք թողնում ձեզ սպանենք: Իսկ ով է ասում, որ դուք պետք է իմանաք անվտանգության բոլոր միջացառումներն իմանաք։ Ուզում եք ասել, որ ՊՊԾ-ի ծախսերն ավելացե՞լ է, միանշանակ ավելացել է։ Հիմա ասեմ խի: Որովհետեւ 2018 թվին, պարզվում էր, ամեն օր օլիգարխները ՊՊԾ-ի համար սնունդ էին ուղարկում: Մեկը՝ հավի բուդ, մեկը՝ պանիր, մեկը կոռժիկ, մեկը ջեմ, մեկը թթու։ Ասում եմ՝ էս ինչ է, ասում են՝ դե, տենց է դրվածքը, էս հացը Գռնոն է ուղարկում, պանիրը՝ Բդոն է ուղարկում, ջուրը էս մեկի վրա է…Ասում եմ՝ ձե՞ռ եք առնում։ Ու հա, պետական բյուջեից 0 է ծախսվել, ոչ մեկի փողը չեն կերել։ Ասել եմ՝ դադարեցրեք, ամոթ է էս պետություն է»։

Անդրադառնալով ընդդիմադիրների պարգևավճարների մասին մեղադրանքներին, Փաշինյանն ասաց՝  էդ դուք չգիտե՞ք, որ նախարարներն  ու փոխնախարարները ծրարով փող էին ստանում։ ՊՊԾ-ի աշխատակիցները ծրարով փող ստանալիս են եղել, ումի՞ց։ Պետական ինստիտուտներն ուզեցել են սարքել իրենց ջեբի շները։ Բա դժգոհ են մարդիկ, պետական ինստիտուտ է կայանում: Ո՞նց, բա պըտի կամ իմ ախպերը կամ հորեղբորս տղեն, կամ քեռուս տղեն, կամ աներձագս կանչեր, ասենք գային գեներալները, ասեր՝ վեկալ, գնա, էս քեզ (ձեռքով ցույց է տալիս գումար տալու պատկերը, խմբ)։ Սա է իրենց պատկերացրած պետությունը եւ սա է ապապետությունը։ Մի հատ էլ ասում են՝ ո՞նց, թանգարանին ասում եք՝ փող աշխատի։ Վա՞տ է, որ պատմության թանգարանն իր եկամուտներն ավելացրել է՝ Անահիտ աստվածուհու արձանը բերելու շնորհիվ, բա նստել կոֆե խմելով չի՞,բոլորը պետք է արդյունք գեներացնեն»։

 

Նորություններ