Առանց ինձ հետ համաձայնեցնելու «Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ չի կարող հանդես գալ. Մ. Գրիգորյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, Գյումրիի ՏԻՄ ընտրություններում համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հայտարարություն է տարածել.
Տեղեկացնում եմ, որ բացի ինձանից, ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Մնացած ելույթները, հայտարարությունները, կարծիքներն ու հարցազրույցները կապ չունեն իմ ու ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի հետ։
Ուստի, ձեր բոլոր վերլուծություններն արեք առանց ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի ու իմ անունը հղում տալով։
Հիմնավոր ու ստույգ տեղեկատվություն ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի հայտարարությունների մասին կարող եք կարդալ բացառապես իմ պաշտոնական էջում։
Այս ընթացքում կուտակված բոլոր հարցերի պատասխանները կտրվեն իմ կողմից, այդ թվում՝ բոլորին։
Առայժմ՝ այսքանը։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներով՝ ընդդիմադիր չորս ուժերը հաղթահարել են անցողիկ շեմը՝ Կոմկուսի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին քվեարկել է ընտրողների 20,71%-ը՝ 9 537 ձայն, «Մեր քաղաքը» դաշինքը (ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյան) ստացել է 7 296 ձայն, 15,85%, «Իմ հզոր համայնք»-ը ստացել է 3 659 ձայն, 7,94%-ը, Մայր Հայաստանը՝ 2 844 ձայն, 6,18%-ը։
«Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 16 938 ձայն, ընտրությանը մասնակցածների՝ 36,80%։
Գյումրու ավագանու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսը արդեն հայտարարել են առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին սատարելու մասին։
ՀՀ ԱԺ պատգամավոր, Գյումրիի ՏԻՄ ընտրություններում համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը օրերս հայտարարություն էր տարածել. որ ‹‹Մեր քաղաքը›› դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության