Գյումրիում վթարի հետևանքով 5 հոսպիտալացվածներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՀՀ ԱՆ
Ապրիլ 29,2025 12:56

Այսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Ցավոք, 1-ի կյանքը փրկել չի հաջողվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ այսօր, ապրիլի 29-ին, ժ․10։00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում։ Շիրակի մարզպետարանի շենքի մոտակայքում բախվել են «Kamaz», «Ford Transit», «Mercedes», «Opel» և «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենաները, կա 1 զոհ և վիրավորներ: