«Դա որևէ կերպ չի կարող ազդել Արամ Ղազարյանի գործունեության վրա»․ՆԳՆ նախարարը՝ նոր ոստիկանապետի և քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույ»-ի ազգակցական կապերի մասին

«Կադրային փոոխությունները նախարարության համակարգում բնական են։ Որոշակի ժամանակահատվածը մեկ կարիք կա փոփոխության։ Այս դեպքում էլ որոշումը կայացրել ենք այդ տրամաբանությամբ։ Գնահատել ենք, որ այս պահին կադրային փոփոխությունը այդ պաշտոնում կարևոր կլինի, և այն որոշակի մոտեցումների հարցում կբերի դրական փոփոխությունների, նոր շունչ հաղորդելով աշխատանքներին։ Մամուլում տարածված այն բոլոր մտքերը, իբր սա քայլ էր պարոն Հովհաննիսյանի դեմ, չեն համապատասխանում իրականությանը»,-այսօր խորհրդարանում լրագրողներ հետ ճեպարույցում ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն՝ անդրադառնալով Արամ Հովհաննիսյանի Ոստիկանության պետի պաշտոնից ազատելուն։
Նոր ոստիկանապետ է նշանակվել Արամ Ղազարյանը, որն օրրես Լոռու մարզպետի պաշտոնից ազատման դիմում էր գրել։
Մամուլը գրել էր, որ Արամ Ղազարյանն ու Արթուր Ղազարյանը, որքրեական աշխարհում հայտնի է որպես «Քանաքեռցի Տույ» մականվամբ, ազգակցական կապեր ունեն։ Նախարարը չհերքեց այս տեղեկությունն ու հավելեց․«Դա որևէ կերպ չի կարող ազդել Արամ Ղազարյանի գործունեության վրա»։
Նրա խոսքով՝ ներքին գործերի նախարարության համակարգ, ոստիկանական համակարգ ընդունվելիս կատարվում է անձնակազմի խորը ուսումնասիրություն՝ համոզվելու, որ ներքին անվտանգությունը անձեռնմխելի է, և ոչ ոք չի կաշկանդվի իր գործողություններում․«Արամ Ղազարյանը նույնպես ստուգվել է, և հաշվի են առնվել բոլոր հանգամանքները, այդ թվում՝ գործողություններում կաշկանդվածության առկայությունը կամ բացակայությունը։ Անկախ ընտանեկան կապերից, Արամ Ղազարյանն ունի այն մարդկային արժեքային համակարգն ու փորձը, որոնք թույլ կտան նրան կատարել իր գործառույթները որպես ոստիկանապետ»։
Նախարարը նաև անդրադարձավ գումարի դիմաց զինծառայության ժամկետը կրճատելու մասին նախագծին, ասելով՝ նախագիծը խնդրի օբյեկտիվ լուծման եղանակ է։
Նիկոլ Մարգարյան
Նորություններ


