Գումարի դիմաց բանակում զինծառայության ժամկետը կրճատելու մասին օրինագիծը դրական եզրակացություն չստացավ | Region

Գումարի դիմաց բանակում զինծառայության ժամկետը կրճատելու մասին օրինագիծը դրական եզրակացություն չստացավ

Հունիս 13,2025 17:00

Բանակում գումարի դիմաց քիչ ծառայելու խնդրահարույց օրինագիծն այսօր ԱԺ  Պաշտպանության հանձնաժողովում 4 ժամ քննարկումից հետո չստացավ դրական եզրակացություն։  Օրինագծին կողմ քվերակեցին 5 պատգամավոր, 4՝ դեմ ու 1 ձեռնպահ։ Մինչդեռ ԱԺ կանոնակարգի համաձայն անհրաժեշտ է 6 կողմ ձայն։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ձեռնպահ քվեարկեց։

«Եթե պարոն Քոչարյանը դեմ քվեարկեր՝ չէր անցնի»,- ասաց Քրիստինե Պողոսյանը։ Քոչարյանն էլ հակադարձեց․ «Եթե տիկին Պողոսյանը դեմ քվեարկեր՝ չէր անցնի»։
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը նկատեց, որ Հայկ Սարգսյանի եւ կառավարության ներկայացրած նախագծերում տարբերություններ կան ու հետաքրքրվեց՝  ինչի՞ն են քվեարկելու։

  Հիշեցնենք, օրինագծով ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 18-32 տարեկան քաղաքացիներին ծառայել 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, 4 ամիս ծառայության դիմաց՝ 18 միլիոն դրամ:

Հանձնաժողովի նիստում իր եզրափակիչ ելույթում օրինագծի հեղինակ ՔՊ-ական Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ նախագիծը հետ չի վերցնի, չնայած որ հարակից զեկուցողն առաջարկել էր այն հետ վերցնել։

Սարգսյանը ներկայացրեց բոլոր քննարկումներում հնչած կարծիքները, ու նշեց, որ Անդրանիկ Քոչարյանն է մասնակցել, ընդ որում՝ չի հայտնել, որ դեմ է օրինագծին։ «Ասաց, որ Քոչարյանը պարզապես մի քանի վերապահումներ է ունեցել։  Սակայն վերջին ամիսներին, ինչպես ասաց Սարգսյանը,  Անդրանիկ Քոչարյանը քննարկումներին չի մասնակցել, ու հիշեցրեց,  որ  քննարկումներից մեկի ժամանակ  Անդրանիկ Քոչարյանն ասել է՝ շատ ուրախ է, որ նախագիծը դրական եզրակացության է արժանացել։ Իսկ վարչապետի մոտ քննարկումների ժամանակ, ըստ Սարգսյանի, Անդրանիկ Քոչարյանը այլ կարծիք է հայտնել։

«Սրա՞ մասին էր, ես ուրախությունից կմեռնեմ»,- հեգնեց Անդրանիկ Քոչարյանը։

Նորություններ