«Երևանյան հիվանդություն»․ ինչո՞ւ են լքում գյուղերը և ինչպե՞ս է թուլանում երկրի թիկունքը | Region

«Երևանյան հիվանդություն»․ ինչո՞ւ են լքում գյուղերը և ինչպե՞ս է թուլանում երկրի թիկունքը

Սեպտեմբեր 05,2025 12:05

Վերջին տարիներին գյուղերի երիտասարդների հիմնական ուղղությունը մայրաքաղաք Երևանն է, որը հախուռն շինարարությամբ ծանրացած մի կղզու է վերածվել։

Ըստ էթնոաշխարհագետ Արտաշես Բոյաջյանի՝ արտագաղթի ուղղությունը փոխվել է վերջին 5-6 տարում։ Ռուսաստանն այլևս չի գրավում․ դա պայմանավորված է առաջին հերթին աշխարհաքաղաքական իրավիճակով։ Իսկ Երևանում աշխատուժի պահանջարկը մեծ է, հատկապես շինարարության ոլորտում։

Իսկ ո՞րն է պատճառը, որ երիտասարդները գյուղատնտեսությամբ զբաղվելու ցանկություն չունեն, այն դեպքում, երբ նրանց ծնողները, պապերն ու տատերը մշտապես զբաղվել են այդ գործով։

«Ես ուսանողներ ունեմ գյուղերից, որ նույնիսկ չգիտեն քանի կով ունեն, գոմի ճանապարհը չգիտեն․ ծնողները չեն թողնում, որ նրանք զբաղվեն գյուղատնտեսական աշխատանքներով, և հետո, այսօր դա ոչ եկամտաբեր աշխատանք է, ծանր է, պետությունն էլ խթանող քաղաքականություն չի իրականացնում»,-ընդգծեց Բոյաջյանը։

Գյուղերը ծերանում են ու դատարկվում, մայրաքաղաքը՝ գերբեռնվում։ Թիկունքն ամուր պահելու և գյուղերը զարգացնելու համար առաջին հերթին ճիշտ կառավարում է պետք։ Փաստ է, որ մեր երկրի ոչ մի իշխանության չհաջողվեց լուծել գյուղական բնակավայրերի զարգացման ու տարածքային անհամաչափ զարգացման խնդիրը։

 

Նորություններ