Մինչև 2004-ը կնիքի վրա չի եղել Արարատը, ո՞րն էլ այդպիսի դրոշմի բացակայության քաղաքական նշանակությունը, և եթե հայտնվել է, ո՞րն է դրա քաղաքական ենթատեքստը․Փաշինյան | Region

Մինչև 2004-ը կնիքի վրա չի եղել Արարատը, ո՞րն էլ այդպիսի դրոշմի բացակայության քաղաքական նշանակությունը, և եթե հայտնվել է, ո՞րն է դրա քաղաքական ենթատեքստը․Փաշինյան

Սեպտեմբեր 18,2025 13:38

«Դրոշմի հետ կապված խնդիրը շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ, երբ դեռ հորիզոնում ընդհանրապես տեսական հնարավորություն կամ պայմանավորվածություն էլ չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցի մասին: Եվ ընդհանրապես, Հայաստան-Թուրքիա որևէ բանակցության մեջ որևէ նման հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից, կառավարության որոշմամբ, Արարատ լեռան պատկերը չի լինի ՀՀ պետական սահմանահատման կնիքի վրա։ Սա հարուցել է հանրության դժգոհությունը, մարդիկ կարծում են, որ սա Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու  թուրքական հերթական պայմանն է։

Շարունակելով, Փաշինյանն ասաց․«Հիմա խոսում են՝ Թուրքիայի հերթական պահանջի կամ Թուրքիայի  հերթական սպառնալիքի ներքո որոշում կայացնելու մասին։ Ես ասել եմ՝ անվտանգության մեր ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը, մենք ինքներս պիտի ճանաչենք ու ճանաչում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Սա անում ենք, որովհետև ուզում ենք մեր պետության հարտևությունն ապահովել։ Դրա համար մեր պետությունը պետք է դնենք ճիշտ աէրոդինամիկայի մեջ։ Ասում են՝Թուրքիայի առաջ հերթական պարտությունը․․․ երբ դուք փողոցն անցնում ենք անցումով, դա այն պատճառով է, որ բեռնատարի վարորդը  ձեզ սպառնացե՞լ կամ վախեցրե՞լ է, թե՞ որովհետև ուզում եք ապրել կանոններով  ու կանոնավոր։ Մենք ուզում ենք, որ ՀՀ-ն լինի միջազգային պատասխանատու գործընկեր և ապրի միջազգային ընդունված կանոններով։ Մենք ՀՀ-ն առաջնորդում ենք ադ տրամաբանությամբ»։

Նա նաև հիշեցրեց, որ դրոշմակնքի վրա մինչև 2004 թվականը չի եղել Արարատի պատկերը․«Եթե չի եղել, ապա ո՞րն էլ այդպիսի դրոշմի բացակայության քաղաքական նշանակությունը, ենթատեքստը, և եթե հայտնվել է, ո՞րն է այդպիսի դրոշմի հայտնվելու քաղաքական նշանակությունն ու ենթատեքստը։ Ի՞նչ էր տեղի ունեցել 2004 թվականին, ի՞նչ խնդիր էին ուզում լուծել  այդ նորամուծությունը բերող պաշտոնյաները, գուցե լեգիտիմության խնդիր էին լուծում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նորություններ