Պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու նախագիծը ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից | Region

Պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու նախագիծը ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից

Հոկտեմբեր 21,2025 12:27

Պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու նախագիծը ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից: Այս մասին այսօր Telegram-ի իր ալիքում հայտնեց  Նիկոլ Փաշինյանը։

ՊՆ հեղինակած նախագիծը, որով նախատեսվում է զինծառայության ժամկետը 2 տարուց դարձնել 1.5 տարի,  պետք է ուժի մեջ մտներ 2026-ի ամառային զորակոչից։ Փաշինյանն ասաց, որ այսօր խորհրդակցել է նախարար Սուրեն Պապիկյանի հետ, ավելի վաղ՝ խորհրդարանական գործընկերների հետ, և որոշել են, որ օրենք ուժի մեջ կմտնի 2026թվականի հունվարի 1-ից։

Նորություններ