Հռոմի պապը թոքի վիրահատությունից հետո կարդացել է առաջին քարոզը
Հռոմի Լևոն XIV պապը թոքի վիրահատությունից հետո առաջին պատարագն է մատուցել Ջեմելլիի անվան հիվանդանոցի պալատում, որտեղ նա վերականգնվում է վիրահատությունից հետո։ Դրա մասին հոկտեմբերի 16-ին հայտնում է Vatican News-ը։
«Իր քարոզում Սրբազան Հովվապետը շնորհակալություն է հայտնել բոլոր աշխատակիցներին՝ բժիշկներին, բուժքույրերին և սանիտարներին, բուժառուների և նրանց տկարության նկատմամբ ամենօրյա հոգատարության համար, և հատկապես՝ այն ամենի համար, ինչ նրանք արել և շարունակում են անել նրա համար»,- հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ պատարագին ներկա են եղել Ջեմելլիի անվան հիվանդանոցի մի քանի աշխատակիցներ, ինչպես նաև Վատիկանի պետական ժանդարմերիայի կորպուսի աշխատակիցներ։ Բացի դրանից, Հռոմի պապի մասնակցությամբ կանցկացվի կիրակնօրյա «Տիրոջ հրեշտակ» աղոթքը։
