Լևոն Ջուլֆալակյանը կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կազմում | Region

Լևոն Ջուլֆալակյանը կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կազմում

Հոկտեմբեր 22,2024 13:22

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կազմում: Այս մասին  ռուսական ТАСС-ին հայտնել է կազմակերպության նախագահ Միխայիլ Մամիաշվիլին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սեուլի Օլիմպիական խաղերի օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես եկած Լևոն Ջուլֆալակյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստացել։

Միխայիլ Մամիաշվիլին ասել է՝ Լևոն Ջուլֆալակյանը մեր մարզաձևի վառ ներկայացուցիչ է, նրա ողջ կյանքը կապված է ըմբշամարտի մարզական հարթակի հետ․« Նրա հսկայական փորձը հնարավորություն է տվել նրան հաջողությունների հասնել Հայաստանի հավաքականի հետ շատ բարդ պայմաններում: Նա նրանցից է, ով 1988 թվականին Ալեքսանդր Կարելինի, ձեր խոնարհ ծառայի և Քամանդար Մաջիդովի հետ միասին հաղթել է Սեուլի Օլիմպիական խաղերում: Նա անպայմանորեն կլինի ՖՍԲՌ-ի կառուցվածքում՝ որպես խորհրդատու, բարեկամ և ընկեր»։

Ջուլֆալակյանի որդին՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերի մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը, ինչպես ասել է Մամիաշվիլին, տասնամյակ շարունակ հանդիսանում էր կրկնակի օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովի հիմնական մրցակիցներից մեկը․««Արսեն Ջուլֆալակյանի և մեր մեծագույն Ռոման Վլասովի մրցակցությունը տևեց մոտ մեկ տասնամյակ, ինչը միշտ մեծ հետաքրքրություն էր առաջացնում: Այսօր Արսենը հանդիսանում է Միացյալ ըմբշամարտի աշխարհի (UWW) բյուրոյի անդամ, և նրա դիրքորոշումը Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից մեզ պարտադրվող սահմանափակումների հարցում բաց, հասկանալի և պրագմատիկ էր»։

Նորություններ