Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հոկտեմբեր 23,2024 08:30

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի  23-ի գիշերը, 25-26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Հոկտեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի  23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 Երևան քաղաքի հոկտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.                   

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`                  24.8°C (1947թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`                     –3,7°C (1977թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`                12.4°C

Նորություններ