«Օկուպացված մեր տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որևէ ագրեսիվ նկատառում Ադրբեջանի նկատմամբ»․Փաշինյան
Հոկտեմբեր 22,2024 21:44
«Հայաստանն իր իրականացրած ռազմավարական քաղաքականություններով արձանագրում է, որ մենք որևէ ագրեսիվ նկատառում Ադրբեջանի նկատմամբ և ընդհանրապես տարածաշրջանի երկրների նկատմամբ չունենք։ Մենք ճանաչում ենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու պատրաստ ենք դրա վերաբերյալ դե յուրե պարտավորություններ ստանձնել»,-այս մասին այսօր ՔՊ վարչության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով․«Հայաստանն արձանագրել է, որ նույնիսկ իր սեփական օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացում Ադրբեջանի հետ մեր ստորագրած փաստաթուղթը տալիս է բոլոր հնարավորությունները, որ սահմանազատման գործընթացը տեղի ունենա իրավական և օրինական հենքերի վրա»,- ասել է Փաշինյանը։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
